Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 7 » ՊՍԺ-ի նախագահը հայտարարել է, որ թիմը ձեռք չի բերի Դի Մարիային
21:54
ՊՍԺ-ի նախագահը հայտարարել է, որ թիմը ձեռք չի բերի Դի Մարիային
ՊՍԺ-ի նախագահը հայտարարել է, որ թիմը ձեռք չի բերի Դի Մարիային

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Էլ Խելաիֆին հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի հարցով:

Բանակցություններն ավարտվել են անհաջող ու փարիզյան ակումբը հրաժարվել է արգենտինացուն ձեռք բերելու մտքից:

-ՊՍԺ-ն բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն մենք հրաժարվել ենք Դի Մարիային ձեռք բերելու մտքից: Նրա տրանսֆերը շատ թանկ է մեզ համար, - Խելաիֆիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» կիսապաշտպանի տրանսֆերի համար պահանջում է մոտ 60 միլիոն եվրո:

Դիտումներ: 424 | Ավելացրեց: sipan | Տեգեր: Football | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]