Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Էլ Խելաիֆին հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի հարցով:
Բանակցություններն ավարտվել են անհաջող ու փարիզյան ակումբը հրաժարվել է արգենտինացուն ձեռք բերելու մտքից:
-ՊՍԺ-ն բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն մենք հրաժարվել ենք Դի Մարիային ձեռք բերելու մտքից: Նրա տրանսֆերը շատ թանկ է մեզ համար, - Խելաիֆիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» կիսապաշտպանի տրանսֆերի համար պահանջում է մոտ 60 միլիոն եվրո: