Մյունխենի «Բավարիայի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի մասնակցի Գերմանիայի Սուպերգավաթի Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը, տեղեկացնում է Goal.com-ը:
31-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասված է ստացել ու չի հասցնի ապաքինվել մինչեւ «Բորուսիայի» հետ խաղը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Սուպերգավաթի «Բավարիա»-«Բորուսիա» Դորտմունդ հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին: