21:08 Վալդեսը շուտով կվերադառնա խաղադաշտ | |
Հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսը շուտով կվերդառնա խաղադաշտ, հաղորդում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբի 31-ամյա դարպասապահը նոյեմբերի կեսին վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի կազմում: Այս ընթացքում Վալդեսին ակումբում փոխարինել է Խոսե Պինտոն: Սակայն հայտնի է դարձել, որ հենց ինքը՝ Վալդեսը, կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2014 թվականի թիմի առաջին հանդիպմանը, որը նախանշված է հունվարի 5-ին: Այդ օրը «Բարսայի» մրցակիցը լինելու է «Էլչեն»:
Հիշեցնենք, որ թե Վալդեսը, թե Պինտոն լքելու են «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտին: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
