Մոսկվայից ստացված հաղորդագրության համաձայն, այսօր Ուդմուրտիայում մահացել
է «Կալաշնիկով» տեսակի լեգենդար ինքնաձիգ հրացանների (ավտոմատների)
նախագծերի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը։
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, 95-ամյա կոնստրուկտորը
վերջին տարիներին հիվանդ էր, այս տարվա ամռանը բուժվել է Մոսկվայի
զինվորական հոսպիտալում, իսկ նոյեմբերին տեղափոխվել է Իժևսկի հիվանդանոցի
վերակենդանացման բաժին։
Կալաշնիկովի ինքնաձիգը (AK-47) կիրառվում է ավելի քան 100 պետությունների
զինված ուժերում և համարվում է ամենավստահելի և հարմար զենքերից մեկը։ Այն
նաև ընդգրկվել է «20-րդ դարի ամենահայտնի գյուտերի» ցանկում։
Միխայիլ Կալաշնիկովը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի և մեկ անգամ` Ռուսաստանի հերոսի կոչումին։
«Ես առաջինը կսեղմեմ իմ ավտոմատից ավելի լավ ավտոմատ ստեղծած մարդու ձեռքը»,- դեռ 3
...
Կարդալ ավելի