15:19 Մահացել է Միխայիլ Կալաշնիկովը | |
Մոսկվայից ստացված հաղորդագրության համաձայն, այսօր Ուդմուրտիայում մահացել
է «Կալաշնիկով» տեսակի լեգենդար ինքնաձիգ հրացանների (ավտոմատների)
նախագծերի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, 95-ամյա կոնստրուկտորը վերջին տարիներին հիվանդ էր, այս տարվա ամռանը բուժվել է Մոսկվայի զինվորական հոսպիտալում, իսկ նոյեմբերին տեղափոխվել է Իժևսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժին։ Կալաշնիկովի ինքնաձիգը (AK-47) կիրառվում է ավելի քան 100 պետությունների զինված ուժերում և համարվում է ամենավստահելի և հարմար զենքերից մեկը։ Այն նաև ընդգրկվել է «20-րդ դարի ամենահայտնի գյուտերի» ցանկում։ Միխայիլ Կալաշնիկովը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի և մեկ անգամ` Ռուսաստանի հերոսի կոչումին։ «Ես առաջինը կսեղմեմ իմ ավտոմատից ավելի լավ ավտոմատ ստեղծած մարդու ձեռքը»,- դեռ 30 տարի առաջ ասել է Միխայիլ Կալաշնիկովը։ | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
Մոսկվայից ստացված հաղորդագրության համաձայն, այսօր Ուդմուրտիայում մահացել
է «Կալաշնիկով» տեսակի լեգենդար ինքնաձիգ հրացանների (ավտոմատների)
նախագծերի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը։