Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 17 » LG-ն ներկայացրել է երեք նոր սմարթֆոն
19:38
LG-ն ներկայացրել է երեք նոր սմարթֆոն

LG Electronics ընկերությունը Mobile World Congress 2014 ցուցահանդեսին կցուցադրի ոչ միայն վերջերս ներկայացված hi-end-սմարթֆոնG Pro 2-ը, այլև մի ամբողջ մոդելների L Series III շարք: G Pro 2-ի շնորհանդեսից հետո ընկերությունը ներկայացրել է սմարթֆոններ L90, L70 և L40 մոդելները՝ աշխատող Android 4.4 KitKat ՕՀ-ով:

LG-L-Series-III-Android-KitKat-announced

Նշված երեք մոդելներից ամենամեծ 4.7դյույմ IPS էկրանն ունի LG L90-ը:

Սարքը հագեցած է 1.2ԳԳց քառամիջուկ պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 8Գբ ներկառուցված հիշողությամբ, 8Մպ հիմնական և 1.3 դիմային ֆոտոխցիկներով, 2540մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով: Սարքի չափսերն են՝ 131,6 x 66,0 x 9,7մմ:

LG L70ն ունի 1,2ԳԳց երկմիջուկ պրոցեսոր, 4.5դյույմ IPS էկրան, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ կամ 5Մպ հիմնական ֆոտոխցիկ և դիմային VGA ֆոտոխցիկ: Սարքի չափսերն են՝ 127,2 x 66,8 x 9,5 մմ, մարտկոցի հզորությունը կազմում է 2100 մԱ/Ժ:

Դե իսկ ներկայացված երեք մոդելներից ամենամատչելի LG L40-ն է: Այն աշխառում է երկմիջուկ 1.2ԳԳց պրոցեսորով, ունի 3.5դյույմ էկրան՝ 480 x 320 պիքսել թույլատրությամբ, 3Մպ ֆոտոխցիկ, 4Գբ ներկառուցված հիշողություն, 512Մբ օպերատիվ հիշողություն: Սարքի չափսերն են 109,4 x 59,0 x 11,9 մմ, իսկ մարտկոցի հզորությունը՝ կախված շուկայից, կազմելու է 1700մԱ/Ժ կամ 1540մԱ/Ժ:

Սարքերի գնային քաղաքականության մասին ընկերությունն առայժմ տեղեկություններ չի տարածում:

Աղբյուրը՝ phonearena.com


Դիտումներ: 289 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]