Apple ընկերությունը ներկայացրել է իր դրոշակակիր iPhone 5S սմարթֆոնի նոր գովազդային հոլովակ:
30վրկ. տևողություն ունեցող
գովազդը ցուցադրում է սմարթֆոնի ֆոտոխցիկի հնարավորությունները՝ որպես
պրոֆեսիոնալ գործիք Burberry-ի նորաձևության ցուցադրությունը նկարահանելու
համար:
Հիշենք, որ Apple-ը դեռևս
2013-ինiPhone 5S-ի շնորհանդեսից հետո հայտնել էր, որ պատրաստվում է
նկարահանել սմարթֆոնով Burberry-ի լոնդոնյան ցուցադրությունը: Բացի դրանից,
ընկերությունը աշխատանքի վերցրեց Burberry-ի գլխավոր տնօրեն Անժելա
Արենդսին: