15:08 «Ավատար»-ի երեք շարունակությունները կնկարահանվեն 4K որակով | |
Ճանաչված «Ավատար» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Կեմերոնը կսկսի նկարահանել ֆիլմի երեք շարունակությունները 4K թույլատրությամբ, հաղորդում է Digital Trends-ը: Ֆիլմի տրիլոգիան նկարահանվելու է back-to-back կոչվող տեխնոլոգիայով: Ճիշտ է «Ավատարը» առաջին եռաչափ ֆիլմը չէր, սակայն միջազգային վարձույթներում այն գրանցեց 2.8մլրդ. դոլարի շահույթ և մինչ օրս այս ցուցանիշով առաջատարն է: Ֆիլմի շարունակությունները նկարահանվելու են 4K թույլատրությամբ, իսկ որոշ առանձին տեսարաններ 48 կադր վայրկյանում հաճախականությամբ՝ ավանդական 24կադր վրկ.-ի փոխարեն: Սովորաբար ֆիլմերը նկարահանվում են 2048 x 1080 պիքսել թույլատրությամբ, սակայն հաշվի առնելով Կեմերոնի սերը Ultra HD-ի նկատմամբ, զարմանալի չէ, որ նա առաջարկում է նկարահանել 4k, այսինքն՝ 4096 x 2160 պիքսել թույլատրությամբ: Ֆիլմերի նկարահանումները մեկնարկելու են միաժամանակ 2015թ-ին: Իսկ ֆիլմերի՝ մեծ կինոէկրաններ թողարկվելը պլանավորված է 2016, 2017 և 2018թթ-ին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |