Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 9 » WINDOWS 7 ՀԱՅԱՖԻԿԱՑՈՒՄ (ARMENIAN LIP)
21:43
WINDOWS 7 ՀԱՅԱՖԻԿԱՑՈՒՄ (ARMENIAN LIP)
Windows Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) տրամադրում է Windows-ի ամենահաճախ օգտագործվող բաժինների մասնակի թարգմանություն: LIP-ը տեղադրելուց հետո, մոգերի գրվածքները, երկխոսության տուփերը, Օգնության եւ Աջակցման նյութերը կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված գրվածքները կցուցադրվեն Windows 7-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե գնվել է Windows 7 իսպանական տարբերակը, եւ տեղադրվել է Կատալերեն LIP-ը, ապա որոշ գրվածքներ կցուցադրվեն իսպաներենով: Կարող եք տեղադրել մի քանի LIP-եր մեկ հիմնական լեզվով: Windows LIP-երը կարող են տեղադրվել Windows 7-ի բոլոր տարբերակներում:

Համակարգի պահանջները
Աջակցվող գործող համակարգեր՝ Windows 7 
• Microsoft Windows 7
• Windows 7-ի պահանջվող հիմնական լեզվի տեղադրումը. Անգլերեն
• Ներբեռնման համար պահանջվում է 4.63 Մբ ազատ տարածք
• Տեղակայման համար՝ 15 Մբ ազատ տարածք
Հրահանգներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ընդհատեք BitLocker գաղտնագրումը, նախքան LIP տեղադրելը: Բացեք Control Panel, ընտրեք System and Security, ապա կտտացրեք BitLocker Drive Enсryption: Կտտացրեք Suspend Protection:
Քանի որ Windows 7 LIP-ի 32-բիթ եւ 64-բիթ տարբերակների համար մատչելի են առանձին ներբեռնումներ, նախքան ներբեռնելը սահմանեք տեղադրված Windows 7 տարբերակը: Ինչպե՞ս սահմանել տեղադրված Windows 7 տարբերակը.
Կտտացրեք Start կոճակին, ապա աջ կտտացրեք Համակարգչին եւ ընտրեք Properties: Կցուցադրվեն համակարգչի հիմնական տեղեկությունները:
Համակարգ հատվածում դիտեք Համակարգի տիպը: Այստեղ կցուցադրվի Windows 7 Գործավար համակարգի 32-բիթ կամ 64-բիթ լինելը:

Դիտումներ: 667 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]