Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 18 » Volkswagen-ը թողարկման է պատրաստում BMW X6-ի մրցակցին
18:55
Volkswagen-ը թողարկման է պատրաստում BMW X6-ի մրցակցին
 Սպորտային BMW X6 ավտոմեքենային առաջիկայում մրցակիցներ են սպասվում: Ըստ լուրերի`սպորտային մեքենաների գնորդներ գրավելու պատերազմին Audi-ին եւ Mercedes-ին զուգահեռ, մտադիր է միանալ նաեւ Volkswagen-ը` հավանաբար Volkswagen Touareg-ի նոր տարբերակով:

Ինչպես Autobild.de-ին վկայակոչելով հայտնում է vesti.ru-ն, նախագիծը վերջնական հավանության չի արժանացել, սակայն Volkswagen-ի ղեկավարությունը ակնդետ հետեւում է BMW X6-ի շուկայական հաջողություններին եւ մտադիր է մասնակցել սպառողներ գրավելու մրցավազքին:

Նշենք, որ ապագա նորույթի մասին որոշակի ակնարկ եղել է. Ժնեւի եւ Տոկիոի ավտոսրահներում ընկերությունը ներկայացրել VW Cross Coupe-ի նախատիպը` կառուցված MQB տեխնոլոգիայով:


Դիտումներ: 476 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]