Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 8 » Տորեսը հարյուրերորդ հանդիպումն անցկացրեց Իսպանիայի հավաքականում
13:26
Տորեսը հարյուրերորդ հանդիպումն անցկացրեց Իսպանիայի հավաքականում
Տորեսը հարյուրերորդ հանդիպումն անցկացրեց Իսպանիայի հավաքականումՍաուդիան Արաբիայի հետ անցկացրած հանդիպումը, «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսի համար, 100-րդ հոբելյանական խաղն էր Իսպանիայի ազգային հավաքականում:

 

Այդպիսով, Տորեսը դարձավ Իսպանիայի հավաքականի վեցերորդ ֆուտբոլիստը, ով կարողացավ հասնել այդ ցուցանիշին: Նրանից բացի, Իսպանիայի հավաքականում 100 և ավելի հանդիպում անցկացրել է Իկեր Կասիլյասը (138 խաղ), Անդոնի Սուբիսարետան (126), Չավին (115), Խաբի Ալոնսոն (103) և Ռաուլը (102):

 

Հարկ է նշել նաև, որ 28-ամյա հարձակվողը, այդ ցուցանիշը հաղթահարած ֆուտբոլիստներից միակն է, ով հանդես չի եկել «Ռեալում» կամ «Բարսելոնայում»:

 

«Հարյուրերորդ հանդիպումը կարևոր սահմանագիծ է. շատ բաներ են անցել այդ ընթացքում: Հիանալի է, որ այդ ձեռքբերումն ունեցա այդպիսի խաղում»,- ասել է Տորեսը:

Դիտումներ: 373 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]