17:38 «Տաք կոճակները» աշխարահռչակ կայքերում | |
Այսօր կխոսեմ աշխարահռչակ կայքերում առկա «տաք կոճակների» (горячие клавиши, hotkeys) մասին: Համոզված եմ, որ սոց. ցանցերից օգտվողների մեծ մասը տեղյակ չի, որ գոյություն ունեն կոճակներ, որոնք կարող են արագացնել իրենց գործը: Եվ այսպես հիմա կներկայացնեմ ամենահայտնի Gmail, Twitter, Facebook և YouTube կայքերում առկա տաք կոճակները:GmailGoogle-ի այս ծառայությունը հավանաբար ամենաշատ տաք սեղմակներ ունեցող ծառայությունն է: Քանի որ բոլոր սեղմակները ներկայացնելը ժամանակատար գործ է կներկայացնեմ ամենակարևորները՝ C-բացում է նոր էջ էլեկտրոնային նամակ գրելու համար N/P-թույլ է տալիս փոխել բացված հաղորդագրությունները: Y/O-այս սեղմակները կօգնեն Ձեզ դիտված հաղորդագրությունը ուղարկել արխիվ և անցնել մյուս հաղորդագրությանը: Z- եթե կատարել եք ինչ-որ գործողություն և ցանկանում եք ետ վերադառնալ, ապա սեղմեք այս կոճակը: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Աշխարահռչակ այս սոց. ցանցում ևս գոյություն ունեն տաք կոճակներ, որոնց ամբողջական ցանկը տեսնելու համար պետք է մուտք գործել ցանցի գլխավոր էջ և սեղմել ? կոճակը: J / K -թույլ են տալիս տեղափոխվել մեկ թվիթից մյուսին: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ևս կան մի շարք տաք կոճակներ, որոնք կարելի է հաճախակի օգտագործել: Ի տարբերություն մյուս ծառայություններում առկա կոճակների, այստեղ տաք կոճակներ օգտագործելու համար անհրաժեշտ է նաև սեղմել ALT կոճակը: ALT+? -անցում որոնման տողին: ALT+1 -անցում գլխավոր էջին: ALT+2 -անցում անձնական էջին: ALT+3 -անցում ընկերների էջին: ALT+4 -անցում հաղորդագրությունների էջին: ALT+5 - անցում ծանուցումների էջին: Այս շարքը ավարտվում է այսպես մինջև 10 թիվը: Mac օպ. համակարգում Alt կոճակը պետք է փոխարինել Ctrl կոճակով: Եթե դուք օգտվում եք Firefox բրաուզերից, ապա տաք կոճակները ակտիվացնելու համար օգտագործեք ALT+SHIFT կոճակները:
YouTubeԱյս վիդոհոսթինգում ևս կան տաք կոճակներ, սակայն դրանք այդքան էլ շատ չեն: Կոճակները նախատեսված են նվագարկիչում արագ գործողություններ կատարելու համար: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |