Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 21 » Ստեղծվել է Chrome Remote Desktop հավելված՝ համակարգիչները Android-ով կառավարելու համար
23:00
Ստեղծվել է Chrome Remote Desktop հավելված՝ համակարգիչները Android-ով կառավարելու համար
 
Google ընկերությունը թողարկեց Chrome Remote Desktop բջջային ծրագիրը՝ նախատեսված Android օպերացիոն համակարգի համար: Դրա միջոցով օգտատերերը կարող են Անդրոիդով աշխատող բջջային հեռախոսի միջոցով հեռակառավարել իրենց համակարգիչները: Նշեմ, որ  Chrome Remote Desktop հավելվածը պետք է տեղադրել ինչպես համակարգչի, այնպես էլ բջջային սարքի վրա: Համակարգչի տարբերակը հնարավոր է ներբեռնել Chrome Web Store-ից, իսկ բջջային տարբերակը՝ Google Play-ից:

 
 

Այդ երկու ծրագրերը տեղադրելուց հետո օգտատերը կարող է հեռավորության վրա բջջային հեռախոսով միանալ իր համակարգչին և ղեկավարել այն (իհարկե միայն այն պայմանով, որ համակարգիչը միացված է և հասանելի է ինտերնետում: Փաստոերն սա TeamViewer-ի նման ծառայություն է, որի հեղինակը հենց Google-ն է:

armblog.net

Դիտումներ: 374 | Ավելացրեց: sipan | Տեգեր: Google, App, Android | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]