Sony Mobile ընկերությունը սմարթֆոն է մշակում, որը կաշխատի Fairefox OS-ի հիման վրա: Այս մասին հայտնում է The Verge-ը: Նշենք, որ հանրահայտ Firefox դիտարկիչի (բրաուզեր) հեղինակները Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress-ի մեկնարկի նախօրեին ներկայացրել են Firefox OS բաց բջջային օպերացիոն համակարգի առաջին կոմերցիոն տարբերակը: Սմարթֆոնների համար նախատեսված նոր օպերացիոն համակարգն այս ոլորտում նոր մրցակցություն կապահովի Apple-ի և Google-ի համար, հայտնում է Daily Mail-ը։ Mozilla ընկերությունը հայտարարել է, որ բջջային օպերացիոն համակարգի զարգացմանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել 17 խոշոր խոշորագույն օպերատորներ: Նշենք, որ Firefox օպերացիոն համակարգի հիման վրա գործող մի շարք նոր սարքեր կներկայացվեն այս շաբաթ Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress միջոցառման շրջանակներում։ |