16:07 Սնեյդեր. Ես բարկացած էի, բայց Ստրամաչոնիի հետ խնդիրներ չունեմ | |
Ուեսլի Սնեյդերը ինքն է սկսել և ավարտել խոսել «Ինտերի» գլխավոր մարզիչ Ստրամաչոնիի հետ հնարավոր կոնֆլիկտի մասին: Հիշեցնենք, որ հոլանդացին փոխարինվեց «Տորինոյի» հետ հանդիպման(2:0) 66-րդ րոպեին ու դաշտից դուրս եկավ խիստ զայրացած. «Երեկ մենք հրաշալի հաղթանակ գրանցեցինք: Այո, ես բարկացած էի, որովհետև ուզում էի խաղալ ամբողջ խաղը, բայց այդ ամենը բացարձակապես կապված չէ թիմի մարզչի հետ՝ ես նրա հետ չունեմ որևէ խնդիր: Առջևում դեռ շատ հանդիպումներ կան»,- Սնեյդերի այս խոսքերը տեղ են գտել իր անձնական Twitterr-ում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |