Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 7 » Շնորհավոր ապրիլի 7… Սիրելի մայրե՛ր, կանա՛յք, աղջիկնե՛ր իմացեք, որ միշտ կան մարդիկ, որոնց համար դուք կյանքից թանկ եք…
15:07
Շնորհավոր ապրիլի 7… Սիրելի մայրե՛ր, կանա՛յք, աղջիկնե՛ր իմացեք, որ միշտ կան մարդիկ, որոնց համար դուք կյանքից թանկ եք…

Շնորհավոր ապրիլի 7… Սիրելի մայրե՛ր, կանա՛յք, աղջիկնե՛ր իմացեք, որ միշտ կան մարդիկ, որոնց համար դուք կյանքից թանկ եք…Շնորհավորում ենք Ձեզ ապրիլի 7-ի գարնանային այս գեղեցիկ տոների կապակցությամբ: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն հավերժ Ձեզ ուղեկիցը: Շնորհավորում ենք բոլորիդ, եղեք երջանիկ, քանի որ բոլորդ ունեք դրա իրավունքն ու նաև պարտականությունը` չկանգնել ոչնչի առաջ սեփական երջանկությանը հասնելու ճանապարհին: Յուրաքանչյուրդ գեղեցիկ եք և ունեք սիրելու ու սիրվելու իրավունք, բայց նախ սիրեք, սիրեք Ձեր կանացի հոգու բոլոր մասնակիներով, և դուք կլինեք երջանիկ, քանի որ մի իսկապես սիրող կանացի սիրտը տասնյակ հորինված սերերի ու երջանիկ կյանքերի գինն ունի:
Շնորհավորում ենք բոլոր մայրերին այս գարնանային չքնաղ տոնի առթիվ: Սիրելի մայրե՛ր, կանա՛յք, աղջիկնե՛ր ցանկանում, որ երբեք ձեզ միայնակ չզգաք, իմացեք, որ միշտ կան մարդիկ, որոնց համար դուք կյանքից թանկ եք:
Շնորհավոր ապրիլի 7…

Դիտումներ: 904 | Ավելացրեց: sipan | Տեգեր: womens day, April 7, ապրիլի 7 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]