Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 7 » Seene!՝ iPhone-ով եռաչափ նկարներ ստանալու հավելված (վիդեո)
16:08
Seene!՝ iPhone-ով եռաչափ նկարներ ստանալու հավելված (վիդեո)

Վերջերս AppStore-ում հայտնվել են տարբեր հետաքրքիր հավելվածներ, որոնցից մեկն էլ Seene! ծրագիրն է՝ նախատեսված 3D-լուսանկարներ ստեղծելու համար:

seene

Հավելվածը անվճար է և թույլ է տալիս ստեղծել ցանկացած առարկայի 3D-մոդելը, ծրագրից օգտվելը հեշտ է, այն առաջին անգամ միացնելիս ցուցադրվում է կարճ ուսուցողական տեսահոլովակ:

 

Անհրաժեշտ է սմարթֆոնը պտտեցնել օբյեկտի շուրջ, որպեսզի ստեղծվի եռաչափ մոդել: Այնուհետև ծրագիրը կմշակի մոդելը, և iPhone-ի գիրոսկոպի միջոցով հնարավոր կլինի հեռախոսը պտտելով դիտել օբյեկտը տարբեր կողմերից: Պատկերով կարելի է կիսվել Facebook-ի կամ Twitter-ի ընկերների հետ:

Ծրագիրը բեռնելու համար այցելեք այստեղ:

Դիտումներ: 400 | Ավելացրեց: sipan | Տեգեր: Apple | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]