19:17 «Սարսափազդու» Ford Mustang GT-ը Hellion-ից | |
Ամերիկյան թափքային ատելյե Hellion-ը վերջերս ցուցադրել է Ford Mustang GT-ի կատարելագործման մի ծրագիր, որը մասնագետների գործի ավարտից հետո ուղղակի դառնում է «Սարսափազդու»: Օգտագործելով տաբեր կոմպոնենտներ, նրանց հաջողվել է մեծացնել շարժիչի հզորությունը մինչև 1,249 ձիաուժ: Փաթեթի գինը կազմում է $7,500: Այն բաղկացած է 62 միլիմետրանոց տուրբինից, մեծ ինտերքուլերներից, չժանգոտող պողպատե գլխիկներից և արտանետման համակարգի երկակի խողովակներից: Արդյունքը բերեց 600 ձիաուժ առջևի լիսեռին: Սակայն ծրագիրը ունակ է «քամել» 1,249 ձիաուժ ետևի լիսեռից: Որպեսզի այսպիսի հզորության ունենան՝ մասնագետները ավտոմոքենան համալրել են ամբողջությամբ ալյումինե շարժիչով, վառելիքի եռակի պոմպով: Բացի դրանից ատելյեն խոսք է տալիս, որ փաթեթը ամբողջությամբ հարմարեցված կլինի ամենօրյա փողոցային երթևեկության համար:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |