13:22 Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy S III-ը` iPhone 5-ի քիլլերը | |
![]() Երեկ Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ հարավկորեական հեղինակավոր Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր Galaxy S III սմարթֆոնը, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:
Ընկերության նոր արտադրանքն զինված է Android 4.0 Ice Cream Sandwich համակարգով, Quad-Core պրոցեսորով, Super AMOLED էկրանով` 1280x720 խտությամբ և 8 մեգապիկսելանոց երկու տեսախցիկով: Սմարթֆոնի լայնությունը 8.6մմ է, այն կշռում է 133 գրամ, հագեցած է S Voice տեխնոլոգիայով, որը կարող է ճանաչել հեռախոսի սեփականատիրոջ ձայնը:
Galaxy S III-ում առկա են հետևյալ լեզուները` անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն և կորեերեն:
Սմարթֆոնը վաճառքի կհանվի մայիսի վերջին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |