Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 6 » Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab 4-ի երեք բյուջետային տարբերակ
18:16
Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab 4-ի երեք բյուջետային տարբերակ

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Tab 4 սերիայի երեք նոր պլանշետներ՝ 7, 8 և 10,1 դյույմանոց էկրաններով և միջին սարքային տվյալներով: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից:

Երեք մոդելներն էլ ստացել են 1.2 ԳՀց հաճախությամբ քառամիջուկ պրոցեսորներ, 1.5 Գբ օպերատիվ հիշողություն և 16 Գբ ներքին հիշողություն: Էկրաններն ունեն 1280х800 կետայնություն, իսկ օպերացիոն համակարգը Android 4.4 KitKat-ն է:

Պլանշետների վաճառքը կմեկնարկի 2014-ի երկրորդ եռամսյակում: Սարքերի գինն առայժմ չի հաղորդվում:

Դիտումներ: 299 | Ավելացրեց: sipan | Տեգեր: samsung | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]