Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 11 » Samsung-ը ներկայացրել է Galaxy NX Android ֆոտոխցիկը
12:32
Samsung-ը ներկայացրել է Galaxy NX Android ֆոտոխցիկը


Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը 2013թ. հունիսի 20-ին ներկայացրել է Galaxy NX ֆոտոխցիկը, հաղորդում է Engadget-ը: Համաժողովիօնլայն հեռարձակումըվարել է Engadget-ը:

Galaxy NX-ն իրենից ներկայացնում է փոխվող օպտիկայով ֆոտոխցիկ (աշխատում է բոլոր NX օբյեկտիվների հետ), որն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով:

Ֆոտոխցիկում կարելի է տեղադրել Google Play օնլայն խանութի բջջային ծրագրերը, որոնք կարող են բացվել սարքավորման 4,8-դյույմանոց էկրանի վրա: Օգտատերը հնարավորություն ունի օգտվել ինտերնետից` ինչպես Wi-Fi-ի, այնպես էլ բջջային ցանցերի, այդ թվում` LTE-ի միջոցով:

Galaxy NX-ն ունի APS-C չափի մատրիցա, 20,3 Մգպ տեսախցիկ: Սարքավորման համար նախատեսված է նկարահանման 30 ռեժիմ. արագացված նկարահանման ռեժիմում ֆոտոխցիկը կարող է 1 վայրկյանում 8,6 կադր նկարել:

Galaxy NX-ը կդասվի Samsung-ի` 2010-ից թողարկվող «անհայելի» ֆոտոխցիկների շարքին: Երեք տարում թողարկվել է 13 NX օբյեկտիվ: Նոր ֆոտոխցիկի թողարկման և արժեքի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդում:

Ավելի վաղ` 2013թ. հունվարին, Android օպերացիոն համակարգով աշխատող ֆոտոխցիկ էրթողարկել նաև ամերիկյան Polaroid-ը, սակայն սարքավորումը վաճառքի դեռ չի հանվել:

Դիտումներ: 402 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]