17:00 Porsche Boxster 981 SP81-R-ը SpeedART-ից | |
Գերմանական ավտոարտադրող Porsche-ն վերջերս ցուցադրեց Boxster-ի նոր սերունդը, որը մեծ տպավորություն էր թողել գերմանական թափքային SpeedART ատելյեի վրա: Ոգեշնչված՝ ատելյեի մասնագետները նոր ավտոմեքենայի համար ստեղծեցին բազմակողմանի բարելավման փաթեթ: Ծրագիրը, որը անվանվեց SP81-R, տարբերվում է ընդարձակ թափքային բարելավումներով և շարժիչի մոդիֆիկացիայով, որի արդյունքում առանց այն էլ հզոր շարժիչի հզորությունը ավելացել է 20 ձիաուժով: Արտաքնային փոփոխությունները իրենց մեջ ներառում են՝ ետևի նոր հակաթևը, դիֆուզորը, կողային ստորին հատվածները (юбки), առջևի սփոյլերը նաև ընտրություն 20 և 21 դյույմանոց անվահեծերի միջև: Բարելավումը ավարտվում է գունավորման մեծ ընտրանիյով: Որպեսզի ավելացվի շարժիչի ձիաուժերը, վարպետները ստիպված էին մոդիֆիկացնել սպորտային արտանետման համակարգի կատալիզատորները և կոլեկտորները և նաև վերածրագրավորել ECU համակարգը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |