16:13 Porsche 911 Club Coupe | |
Գերմանական ավտոարտադրող Porsche-ն իր առաջին ավտոմեքենան ստեղծել է 1948թ. իսկ չորս տարի անց ստեղծվել է առաջին Club Coupe-ն: Այժմ ընկերությունը նշում է մոդելի 60 ամյակը նոր յուրահատուկ Porsche 911 Club Coupe-ի ստեղծմամբ: Ավտոմեքենան ստեղծվում է 911 Carrera S-ի բազայի վրա, իսկ թողարկումը սահմանափակված է ընդամենը 13 օրինակով: Մոդելին յուրահատկություն է հաղորդում թափքի էքսկլյուզիվ մուգ կանաչավուն գունավորումը և նաև Sport Design Package փաթեթը, որի մեջ են մտնում առջևի և ետևի սփոյլերները և 12 դյույմանոց անվահեծերի կոմպլեկտը: Ավտոմեքենայի կապոտի տակ կլինի Carrera S-ի ստանդարտ շարժիչ, որը ենթարկվել է մի շարք փոփոխությունների հզորության մեծացման համար: Ընդհանուր առմամբ նրա հզորությունը կազմել է 430 ձիաուժ, որը 30 ձիաուժով ավել է ստանդարտ մոդելից: Դա թույլ է տալիս ավտոմեքենային 100-ին հասնել ընդամենը 4 վայրկյանում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |