Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 20 » Photoshop CS6-ի բետա-տարբերակն արդեն կարելի է ներբեռնել
21:59
Photoshop CS6-ի բետա-տարբերակն արդեն կարելի է ներբեռնել



Adobe Systems ընկերությունը թողարկել է Adobe Photoshop հայտնի գրաֆիկական խմբագրիչի՝ Creative Studio 6 փաթեթի բետա-տարբերակը: Առաջին հայացքից աչքի ընկնող գլխավոր փոփոխությունը ծրագրի ինտերֆեյսն է, որը մուգ երանգների մեջ է:

Նոր ֆունկցիաներից մեկը` «խելացի» Content Aware Fill գործիքն է, որը նկարի վրայից վերացնում է բոլոր անցանկալի էլեմենտները:

Իսկ Content Aware Patch-ի օգնությամբ այժմ հնարավոր է ցույց տալ, թե նկարի որ մասերը պետք է Photoshop-ը վերլուծի լրացումներ կատարելուց առաջ, իսկ Content Aware Move-ն օգնում է վերականգնել նկարի ֆոնը:

Ծրագրի այլ նորարարություններից են Mercury Graphics Engine-ը (MGE), նկարի ավտոմատ պահպանումը և Blur Gallery-ն: Ծրագրի բետա-տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:

Դիտումներ: 393 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]