Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Պեպե. Մենք պարտավոր էինք նվաճել այս տիտղոսը երկրպագուների համար
14:21
Պեպե. Մենք պարտավոր էինք նվաճել այս տիտղոսը երկրպագուների համար
Պեպե. Մենք պարտավոր էինք նվաճել այս տիտղոսը երկրպագուների համար «Ռեալի» պաշտպան Պեպեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթում Մադրիդի «Ռեալի» հաղթանակը կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ (2:1):

«Այս շաբաթն ինձ համար այնքան էլ բարեհաջող չէր, բայց դրանից հետո լույս աշխարհ եկավ իմ աղջիկը, իսկ այսօր ես տոնում եմ «Բարսելոնայի» դեմ տարած մեր հաղթանակը: Ես շատ գոհ եմ:

Մենք ուղղակի հրաշալի սկսեցինք հանդիպումը և այդպես էլ պետք է լիներ` չէ որ մենք «Ռեալն» ենք և պետք է խաղանք միայն հաղթանակի համար: Մեր երկրպագուները աջակցում էին մեզ, և մենք պարտավոր էինք հաղթել նրանց համար այս տիտղոսը: 

Սուպերգավաթի հաղթանակաը հրաշալի մեկնարկ է մրցաշրջանում: Հիմա մենք պետք է ամբողջովին կենտրոնանանք առաջնության հանդիպումների վրա և վաստակենք միավորներ»,- Պեպեին է մեջբերում Football Espana-ն:

Դիտումներ: 336 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]