09:12 Օլիմպիադա. Հայաստանը շարունակում է պայքարը ոսկե մեդալների համար | |
Հայաստանի հավաքականը նախավերջին տուրում վստահ հաղթանակ տոնելով Հոլանդիայի հավաքականի նկատմամբ` (3:1) լավ հնարավորություն է ստանում նվաճել օլիմպիական ոսկին:ԱՄՆ հավաքականը պարտվել է Չինաստանի ընտրանուն` (1,5-2,5), իսկ ռուսները նույն հաշվով պարտության են մատնել արգենտինացիներին և Հայաստանի հետ 17 միավորով կիսում են 1-3-րդ տեղերը: Նշենք, որ մեր թիմի կազմում այսօր սևերով հաղթանակներ տարան Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանը և Գաբրիել Սարգսյանը սպիտակներով իրենց պարտիաները ոչ ոքի ավարտեցին: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
