19:16 Նոր Infiniti FX-ի համար ծածկ Matdes Ատելյեի կողմից | |
Պարզվում է` Արաբական Էմիրություններում կա Matdes անվամբ թյունինգ-ատելյե, որը մասնագիտացված է Infiniti FX արտաճանապարհայինին յուրահատուկ դարձնելու վրա: Ընկերության վերջին աշխատանքներից մեկը եղավ նոր FX-ի համար աէրոդինամիկ ծածկ ստեղծելը: Դրա մեջ մտան օդափոխիչային կտրվածքներով կապոտը, դիմացի և ետևի լուսարձակների վրայի հավելումը, ինչպես նաև դիմացի բամպերը և փոփոխված ռադիատորի քողարկիչը: Բացի դրանից, փաթեթը իր մեջ ներառում է նաև անվակամարի մեծացում, նոր անվահեծեր, օդացանցով դիմացի թևեր, կարբոնային դիֆուզոր և խլացուցիչի փոփոխված խողովակներ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |