Richard Childress Racing Street Performance ատելյեն համագործակցելով General Motors-ի հետ ստեղծել է Camaro մոդելի ավտոմեքենաների սեփական սերիան:
Camaro SS/RC1 ավտոմեքենան ստեղծվում է 2011թ. Camaro SS մոդելային շարքի հիման վրա: Մոդիֆիկացիան իր մեջ ներառում է ոչ միայն արտաքին տեսքը այլ նաև կատարելագործված շարժիչը: Բայց ինչքան էլ, որ այն հրաշալի թվա, այս մեքենան նախատեսված չէ հասարակության լայն կիրառման համար: RC1 մոդելը սերիայի առաջին ավտոմեքենան է և ամենահզորը պլանավորված երեք ավտոմեքենաներից: Սակայն դա բավական հարաբերական է, քանի որ հստակ կարելի է ասել, որ RC3-ի հզորությունը կկազմի 750 ձիաուժ: Այս մեքենայի առավելություններից մեկը գինն է, որը ըստ ընկերության հավաստման, բավական մատչելի է:     
   |