Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 20 » Մի քանի հետաքրքիր փաստ Google-ի նոր abc.xyz դոմեյնի մասին
20:00
Մի քանի հետաքրքիր փաստ Google-ի նոր abc.xyz դոմեյնի մասին
Արդեն տեղեկացրել եմ, որ Google-ը վերափոխվելու է Alphabet հոլգինգի: Այսինքն այն ընդլայնվում է Alphabet անունով և Google-ը լինելու է դրա դուստր ընկերություններից մեկը: Պարզվում է, որ Alphabet.com դոմեյնը պատկանում է Alphabet անունով Bwm-ի դուստր ընկերությանը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով և տրանսպորտային միջոցների հետ կապված այլ ծառայություններով: Այդ ընկերությունը հավաստիացնում է, որ չի վաճառելու իր դոմեյնը:

 

Իսկ @Alphabet Թվիթերի պրոֆիլը պատկանում է ֆիզիկական մարդու և այստեղ Google-ը միգուցե կարողանա որոշակի գումարի դիմաց ձեռք բերել այն: Նշեմ, որ ԱՄՆ-ում տվյալ պահին կան 100-ից ավել ընկերություններ, որոնց անվան մեջ կա Alphabet բառը:

 
Քանի որ Alphabet.com դոմեյնը զբաղեցված է և դժվար վաճառվի, այդ պատճառով Google-ը ստիպված է եղել վերցնել abc.xyz դոմեյնը, որի հետ կապված արդեն կան մի քանի հետաքրքիր փաստեր: Նախևառաջ Չինաստանն արդեն հասցրել է արգելափակել այս դոմեյնը: Հիշեցնեմ, որ Չինաստանում արգելափակված են նաև Google-ի մնացած դոմեյները՝ այդ թվում Google որոնողական համակարգն ու Gmail փոստային ծառայությունը:

 
abc.xyz դոմեյնի հետ կապված մյուս հետաքրքիր փաստն այն է, որ ինչ-որ մեկը գնել է abc.wtf դոմեյնը, որը վերահասցեավորվում է Bing.com որոնողական համակարգի վրա:

 
Շարունակությունը դիտեք այստեղ

 

Դիտումներ: 1105 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]