13:31 Մեսսի. Բարսելոնային դժվար խումբ է բաժին հասել | |
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կասկածում, որ իր թիմի համար բավականին դժվար է լինելու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում' փոխանցում են պորտուգալական լրատվամիջոցները:Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի մրցակիցներն են լինելու ռուսական «Սպարտակը», շոտլանդական «Սելթիկը» և պորտուգալական «Բենֆիկան»: «Երբեմն վիճակահանությունը բարեհաջող է դասավորվում այս կամ այն թիմի համար: Իմ խոսքերը կարող է հաստատել նաև Լոնդոնի «Չելսին»: Ինչ վերաբերվում է մեր խմբին, ապա պետք է նշել, որ մենք հայտնվել ենք բարդ խմբում, բայց մենք հույս ունենք ավելի լավ հանդես գալ այս մրցաշրջանում քան անցածում: Այս մրցաշարում հաղթանակ տոնելը անհավանական դժվար է: Թիմը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենա մեր բոլոր մրցակիցներին»,- իր հարցազրույցում նշել է Մեսսին: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
