15:32 Mercedes-ը ներկայացրեց SLS MG GT սուպերմեքենան | |
Գերմանական Mercedes-benz SLS AMGսուպերմեքենան իր շարքը համալրեց ևս մեկ մոդիֆիկացիայով՝ GT: Այս մոդիֆիկացիան ոչ միայն հզոր է սովորական տարբերակից, այլ նաև ստացել է ուրիշ փոփոխություններ: Նորույթը կթողարկվի ինչես կուպե տարբերակով, այնպես էլ ռոդստեր: Ընկերության մասնագետները ավելի են բարելավել էլեկտական բլոկի աշխատանքը, ինչի հետևանքով մեքենայի հզորությունը մեծացել է 20 ձիաուժով՝ նախկին 571-ի փոխարեն դառնալով 591: Բացի սրանից, փոփոխման է ենթարկվել 7 աստիճան AMG Speedshift DCT փոխանցումատուփը: Այս ամենի հետևանքով 0-100 կմ/ժ արագությանը մեքենան նախկին 3,8 վայրկյանի տեղը հասնում է 3,7 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ արագությանը հասնում է 11,2 վայրկյանում: Արտաքնապես Mercedes SLS AMG GT-ն տարբերվում է ետևի լուսարձակի մքացմամբ և դիմացի լուսարձակներիի փոփոխմամբ, ռադիատորի քողարկչով, օդային ճաղավանդակներով և տանիքի GT գրվածով: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |