Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Մադրիդի Ռեալն` Իսպանիայի Սուպերգավաթակիր (տեսանյութ)
14:19
Մադրիդի Ռեալն` Իսպանիայի Սուպերգավաթակիր (տեսանյութ)
Մադրիդի Ռեալն` Իսպանիայի Սուպերգավաթակիր (տեսանյութ)Ավարտվեց Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպումը` Մադրիդի "Ռեալի" եւ "Բարսելոնայի" միջեւ:



Այս թիմերի միջեւ մեկ շաբաթ առաջ "Կամպ Նոու" մարզադաշտում կայացած առաջին խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 3:2 հաշվով, ինչը պատասխան խաղից առաջ շատ չնչին առավելություն էր տվել "Բարսելոնային":


Բայց, ինչպես ցույց տվեց պատասխան հանդիպումը, "Ռեալի" համար դա ամենեւին էլ խնդիր չէր: Ժոզե Մոուրինյոյի թիմը գերազանց հանդիպում անցկացրեց հատկապես առաջին կեսում եւ արդեն 19-րդ րոպեին հաշվի մեջ առջեւում էր 2 գնդակի առավելությամբ:

11-րդ րոպեին "Ռեալի" կազմում աչքի ընկավ Գոնսալո Իգուաինը, իսկ 19-րդ րոպեին իր հնարավորությունն օգտագործեց արդեն Կրիշտիանու Ռոնալդուն:

Սակայն մինչեւ ընդմիջում "Բարսելոնային" հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Տուգանային հարվածը կատարյալ իրացրեց Լիոնել Մեսսին:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում կողմերն ունեցան միմյանց դարպասները գրավելու գերազանց մի շարք հնարավորություններ, սակայն հանդիպման հաշիվը մնաց անփոփոխ: "Ռեալը" հաղթեց 2:1 հաշվով եւ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը:

Real Madrid 1-0 Barcelona (Super Cup - 2nd Leg) by goalsarena2012
Real Madrid 2-0 Barcelona (Super Cup - 2nd Leg) by goalsarena2012
Real Madrid 2-1 Barcelona (Super Cup - 2nd Leg) by goalsarena2012


Դիտումներ: 410 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]