13:55 Lorinser S70 6.0 V12 Bi-Turbo | |
Lorinser ատելյեի մասնագետները հավակնում են դառնալ ֆլագմանյան սեդան Mercedes-Benz S-Class-ի ամենահզոր մոդիֆիկացիա ստեղծողները: Այս մոդիֆիկացիան ստացել էS70 6.0 V12 Bi-Turbo անվանումը: Մեքենան ստացել է զարգացած աերոդինամիկ ծածկ, նոր բամպերներ, նոր ռադիատորի քողարկիչ, օդային անցքերով դիմացի թևեր, դիֆուզոր և երկու հակաթևեր՝ ետևի ապակու վրա և բեռնախցիկի վրա: Արտաքին պատկերը ամբողջացնում են ծածկի երկերանգ գունավորումը, խլացուցիչի 4 անցքերը և 20 դյույմանոց հինգ թևանի Lorinser անվահեծերը, որոնք հագնված են Yokohama Advan Sport անվադողերով:
Սրահի գործարանային կաշին փոխարինվել է փափուկ Nappa կաշվով, իսկ գլծադիրների վրա ավելացել են ընկերության լոգոտիպերը: փոփոխվել են նաև ղեկը և վահանակը, իսկ փայտյա դետալները ներկվել են դաշնամուրի սև լաքով: Lorinser S70-ի կապոտի տակ տեղադրված է 6.0 լիտր աշխատանքային ծավալ ունեցող V12 Bi-Turbo շարժիչ: Մեծացվել են տուրբոներմղիչները, իսկ կառավարման բլոկը կատարելագործվել է: Շնորհիվ այս փոփոխությունների, շարժիչը տալիս է 805 ձիաուժ, իսկ մաքսիմալ պտտող մոմենտը հասցվել է 1270 Ն/մ-ի: Մեքենայի մաքսիմալ արագությունը կազմում է 330 կմ/ժ: Բայց թյունինգ-փաթեթի գնի մասին դեռ տեղեկություններ չկան: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |