17:01 Land Rover-ը կսահմանափակի Range Rover Sport GT սերիան | |
2011թ. արդեն թարմացում ապրած Range Rover Sport-ը պատրաստվում է նոր մոդելային շարքի, նորովի թարմացված՝ նոր գույնով և ինտերյերի ձևավորման մեծ ընտրանիյով: Բացի այս ամենից, բրիտանացիները մտադիր են առաջարկել երկու հատուկ մոդել՝ տուրբիրացված Sport և Sport GT: Երկու ավտոմեքենաներն էլ կարտադրվեն սահմանափակ քանակով: Տուրբիրացված տարբերակի մասին տեղեկությունները վաղուց էին հայտնի, այդ իսկ պատճառով այժմ ամբողջ ուշադրությունը սևեռված է երկրորդ մոդելի՝ Sport GT-ի վրա: Ավտոմեքենան կառաջարկվի տանիքի մեծացված սփոյլերով, էքսկլյուզիվ քրոմացված արտանետման խողովակներով, սև, 20 դյույմանոց անվահեծերով, ձեռքի փոխանցման տուփով, որը տեղադրված կլինի ղեկանիվի մոտ, և նաև պրեմիում կլասսի LOGIC7 աուդիոհամակարգով: Մոդելների տիրաժը կկազմի 750 օրինակ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |