Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 27 » Կասիլյաս. Մրցաշրջանի մեկնարկը հիշեցնում է նախորդ մրցաշրջանը
13:10
Կասիլյաս. Մրցաշրջանի մեկնարկը հիշեցնում է նախորդ մրցաշրջանը
Կասիլյաս. Մրցաշրջանի մեկնարկը հիշեցնում է նախորդ մրցաշրջանը«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Խետաֆեից» կրած պարտությունը:  


«Տասն օր առաջ որևիցե մեկը չէր ենթադրի, որ մենք կարող ենք նման արդյունք ցուցադրել: Հանդերձարանում մենք խոսում էինք, որ նման մեկնարկը շատ նման է նախորդ մրցաշրջանին, երբ մենք երկու անհաջող խաղ ունեցանք «Լևանտեի» և «Ռասինգի» հետ: Այսօր մենք փորձում էինք անել հնարավորինս, բայց չհաջողվեց արդյունքի հասնել: Մենք կարող էինք խփել երկրորդ և երրորդ գոլերը: Երկրորդ խաղակեսում մեզ մոտ խնդիրներ առաջացան, և մենք սկսեցինք նյարդայնանալ: «Ռեալը» չպետք է թույլ տա իրեն նման խաղ ցուցադրել, որովհետև յուրաքանչյուր հանդիպում մեզ համար միավորներ արժե», - Կասիլյասի խոսքերն է մեջբերում  Marca-ն:


Դիտումներ: 479 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]