18:54 Կանադական «Conquest Vehicles» թողարկել է առաջին ոչ զրահապատ ամենագնացը | |
Կանդական «Conquest Vehicles» ընկերությունը, որը հայտնի է աշխարհում ամենապաշտպանված «Knight XV» ամենագնացով, ներկայացրել է իր առաջին ոչ զրահապատ մոդելը: «Evade» կոչվող նորույթի արժեքը բազային հագեցվածությամբ կազմում է 579 հազ. դոլար: Ամենագնացը պատրաստվել է «Ford F-550 Super Duty» պիկապի մոդելի հիման վրա, օգտագործվել է պողպատ եւ ալյումին, եւ առաջարկում է երկու շարժիչ` բենզինային եւ դիզելային, հաղորդում է autorambler.ru-ն: Ամենագնացը կարող է հագեցվել սրահի առջեւի եւ ետնամասին միջնորմով կամ մեծ հարթէկրան հեռուստացույցով, գիշերային դիտարկման խցիկներով առջեւից եւ ետեւից, վերեւում կարող են դրվել կառավարվող լուսարձակներ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |