Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 27 » iPhone 6 Plus սմարթֆոնը գրպանում դեֆորմացվում է
21:50
iPhone 6 Plus սմարթֆոնը գրպանում դեֆորմացվում է

Մեր օրերում արտադրվող սմարթֆոնները գնալով բարակում և մեծանում են, ինչն էլ անդրադառնում է դրանց կորպուսների դիմացկունության վրա: iPhone 6 Plus-ի մի քանի օգտատերեր արդեն դժգոհում են, որ օրեր առաջ ձեռք բերված իրենց սմարթֆոնները շատ չնչին ուժ գործադրելու դեպքում դեֆորմացվում են: Օրինակ iPhone 6 Plus-ի օգտատերերից մեկը տեղեկացրել է, որ մասնակցել է հարսանեկան արարողության և օրվա մեծ մասը հեռախոսը մնացել է նրա շալվարի գրպանում: Այդ ժամանակի մեծ մասը նա անցկացրել է նստած, ինչի արդյունքում տեղի է ունեցել iPhone 6 Plus-ի դեֆորմացիան: Փաստորեն iPhone 6 Plus-ը գրպանում դնելու համար չի, այլապես ժամանակի ընթացքում այն դեֆորմացվում է: 

 

Համացանցում արդեն կան մի շարք փորձեր, որոնցում տեսնում ենք, որ  iPhone 6 Plus-ը իրականում շատ հեշտ է դեֆորմացնել:
 
 
 
iPhone 6 Plus-ի այս թերությունը բնականաբար չէր կարող վրիպել հումորասերների աչքերից և այժմ համացանցում հայտնվել են մի շարք հումորային նկարներ ու վիդեոներ:

 
 
 
 
 
 
 
 
Դիտումներ: 511 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]