22:10 Հրաչյա Հարությունյանը ցանկացել է ինքնասպանություն գործել | |
Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցևը լրագրողներին պատմել է, որ իր պաշտպանյալը, գիտակցելով կատարվածը, ցանկացել է ինքնասպանություն գործել:ՀՀ-ի քաղաքացի, Նոր Մոսկվայում ողբերգական ավտովթարի 18 զոհերի մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանն այժմ կալանավորված է և գտնվում է 20-րդ քաղաքային հիվանդանոցում: Նրա ֆիզիկական վիճակը համարվում է կյանքի համար ոչ վտանգավոր՝ գլխուղեղային վնասվածք, ձեռքի կոտրվածք, բազմաթիվ վնասվածքներ, կրծքավանդասկի ճմլվածք: Սակայն շատ ավելի բարդ է Հարությունյանի հոգեբանական վիճակը: «Նա սկզբում ընդհանրապես չգիտեր կատարվածը, իսկ երբ իմացավ, թե ինչ վշտի պատճառ է դարձել, պարզապես հեկեկաց: Այնպիսի ցնցումներ սկսվեցին, որ ստիպված եղան նրան հանգստացուցիչ ներարկել: Այժմ բժիշկները կարծում են, որ Հրաչյան ընդունակ է ինքնասպանության: Նրա մոտ ոչ ոքի չեն թողնում»,-պատմել է Հր. Հարությունյանի դատապաշտպան Ալ. Մալցևը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |