13:58 GSC սրահում պատրաստում են GoldStorm փաթեթ G-Class-ի համար | |
German Custom Specials թյունինգ սրահի մասնագետների ուշադրությունը գրավել է թարմացված արտաճանապարհայինMercedes G-Class 2013 թվականի մոդելը, որը ցուցադրվել էր Պեկինի ապրիլյան ավտոսրահում: Թյունինգ կատարող մասնագետները տարածել են դեռևս միայն G-Class-ի պատրաստի նկարները: Ավտոմեքենան կստանաGoldStorm անվանումը: Ավտոմեքենան ձեռքբերող ցանկացողների համար փաթեթի վերջնական տարբերակը պատրաստ կլինի այս տարվա վերջում: Արտաճանապարհայինը իր անվանումը արդարացնում է դեղին թափքի ոսկեգույն երանգավորմամբ: Սակայն դրանից բացի G-Class-ը GSC-ից կստանա լայնացած թևերով աէրոդինամիկ ծածք, նոր կապոտ և հինգթևանի դյուրահալ անվահեծեր: Դրանից բացի մասնագետները նախատեսում են ամբողջապես փոխել առջևի և ետևի լուսատեխնիկան, ընդ որում G-Class-ի դիմացի բնութագրական կլոր լուսարձակները ռեսթայլինգի հետևանքով կդառնան Rolls-Royse Phantom-ի լուսարձակների նման ուղղանկյուն: Ատելյեում, բացի իջեցված կախոցներից խոստանում են նաև կատարելագործել մեքենայի կառավարման համակարգը և ավելացնել ավտոմեքենայի հզորությունը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |