21:34 Google Shoes` խոսող կոշիկներ Google-ից | |
Google-ը կրկին զարմացնում է. SXSW փառատոնի ժամանակ որոնողական հսկան ներկայացրեց կոշիկներ, որոնք կարող են խոսել և հաղորդագրություններ տեղադրել սոցցանցերում: Google Shoes-ը դեռ իրականություն չէ, այլ միայն տեխնոլոգիայի ցուցադրում, սակայն բավական հետաքրքրական է: Խոսող կոշիկների գաղափարն իրականացնելու համար Google-ը սովորական սպորտային կոշիկների մեջ տեղադրել է բարձրախոս, գիրոսկոպ, աքսելերոմետր, Bleutooth, ճնշման ցուցիչ և փոքրիկ համակարգիչ` այս ամենը կառավարելու համար: Արդյունքում, Google Shoes-ը ցուցիչներից ստացած տեղեկատվության հիման վրա կարող է օգտատիրոջ հետ փոխանակվել կարճ արտահայտություններով, օրինակ` կապված վազքի արագության հետ, անցած ճանապարհի և այլն, իսկ եթե դրանք միացվեն սմարթֆոնին Bluetooth-ով, ապա հնարավոր կլինի Google+ -ում ստատուսներ հրապարակել: Ստեղծողների մտահղացմամբ` Google Shoes-ը պետք է նաև խրախուսի օգտատիրոջը` նոր արդյունքներ գրանցելու համար: Աղբյուրը` այստեղ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |