Google Maps-ում ավելացրել է այսպես կոչված «ուղաթիռային ռեժիմ»-ը: Google Maps-ի ծրագրավորողները հնարավորություն են ստեղծել կոնկրետ տեղանքը ավելի լայն ծավալով դիտելու համար: Սա հատկապես արված է ճանապարհների համար, որպեսզի վարորդները ավելի լավ տեսնեն ճանապարհը և կողմնորոշվեն անծանոթ տարածքում: "Helicopter view” ֆունկցիան հասանելի է առանձին ռեժիմներում: Որպեսզի այս ֆունկցիան սկսի գործել, պետք է նշվի ճանապարհի սկզբնական և վերջնական կետերը: Սեղմելով համապատասխան կետի վրա կարելի կլինի դիտել ամբողջ ճանապարհը թռչնի թռիչքի բարձրությունից: Դիտման ընթացքում կարելի է նաև կապ հաստատել միմյանիցից անկախ ճանապարհների միջև: Եթե դիտումը եռաչապ ռեժիմում(3D), ինչ-որ պատճառով չի գոհացնում ձեզ, ապա կարող եք հեշտությամբ այն փոխել 2D ռեժիմի:
Ցավոք այս ֆունկցիան դեռ հասու է ոչ բոլոր տեղանքների համար և այն բարդ կլինի միանգամից գնահատել: Այս նույն ֆունկցիան նաև ավելացվել է Google Earth ծրագրում: Բացի այս ֆունկցիան Գուգլ Քարտեզում (Google Maps) ավելացվել է մեկ այլ ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս տեղանունները կարդալ տեղական լեզվով: Այսինքն, եթե դիտում ենք Հայաստանից, ապա տեղանունները մեզ ներկայացվում են հայերեն (նշեմ հայ օգտվողների համար այս և վերևի նշված ֆունկցիաները դեռևս մասամբ են հասու): Այս ֆունկցիան միշտ միացված է և այն անջատելու համար պետք է օգտվել քարտեզի աջ վերևի անկյունում գտնվող մենյուից: |