12:56 Gmail-ի «undo send» ֆունկցիան դուրս է եկել 6 տարի տևած բետա փորձարկման կարգավիճակից | |
Google ընկերությունը ունի մի շարք ֆունկցիաներ ու ծառայություններ, որոնք երկար ժամանակ գտնվում են բետա փորձարկման փուլում: Այդպիսի ֆունկցիաներից է Gmail-ի համար նախատեսված «Undo Send»-ը, որը թույլ է տալիս նամակը ուղարկելուց որոշակի ժամանակ անց չեղարկել այդ գործողությունը: Այս ֆունկցիան 6 տարի շարունակ գտնվում էր փորձարկման փուլում և հնարավոր էր միացնել Google Labs բաժնից:
![]() Այժմ այս ֆունկցիան հնարավոր է միացնել Gmail-ի Settings բաժնի General ենթաբաժնում: Կարող եք նաև նշել այն ժամանակահատվածը (5-ից 30 վրկ), որը ընթացքում հնարավոր կլինի չեղարկել նամակ ուղարկելու գործընթացը:
![]() Armblog.net | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |