17:59 Ford-ը կցուցադրի 3 Mustang նախագծված կանանց կողմից | |
Ford կոնցերնը նախատեսում է ամենամյաSEMA թյունինգ շոույում ցուցադրել հետաքրքիր նախագիծ՝ թյունինգ կիտ Ford Mustang-ի համար, որը ամբողջությամբ նախագծված է կնոջ կողմից: Ընկերությունը արդեն ներկայացրել է երեք տարբերակ: Մինչև իրականացում կհասնի միայն մեկ տարբերակ, որը ինտերնետում կհավաքի առավելագույն ձայների քանակ: Կանայք հաճախակի երևույթ չեն թյունինգում: Սակայն շոուի կազմակերպիչների ներկայացուցիչ Բրայան Հարիսոնը համամիտ չէ. «Կանայք մեծ դեր են կատարում, հատկապես, երբ գործը հասնում է "զգեստավորմանը”: Մեքենայի գնումից մինչև այն թե ինչ մոդիֆիկացիա է պետք անել, նաև պրոյեկտի կատարում և ավտոմեքենայի անմիջական վարումը կանայք այս պրոցեսի հիմնական դերակատարներն են: SEMA Mustang Build նախագիծը վառ օրինակ է, թե կանայք որքան են ընգրկված մարդատար ավտոմեքենաներից մինչև արտաճանապարհայինների նախագծման և կատարելագործման մեջ»: Օրերս Ford-ը մեկնարկ տվեց SEMA Mustang Build Powered by Women նախագծի ավարտակի փուլի իրականացմանը, ցուցադրելով 3 վերջնական տարբերակներ: Քվերակությունը կիրականացվի մի քանի ինտերնետ ռեսուրսներում, որոնցից է Hotrod.com-ը: Քվեարկությունը կտևի մինչ հունիսի 3-ը: Առաջին նախագիծը՝ High Gea, նախագծել է Ford Motor Company-ի աշխատակից Ջենիֆեր Սիլին: Այն իրենից ներկայացնում է լյուքս կլասի Մուստանգի կոնցեպտ: Նախագիծը ոգեշնչված է պճնանքի այնպիսի առարկաներով, ինչպիսիք են՝ ոսկյա զարդերը, «hout couture» զգեստենրը և նաև ոգեշնչված է ճարտարապետությամբ: Նախագծում համադրված են ճաշակը դեպի ճոխություն, հզորությունն ու արագությունը: Երկրորդ նախագիծը նույն հեղինակինն է և կոչվում է Chromatic: Այն իրենից ներկայացնում է ավտոմեքենայում փոփ մշակույթի ներդման մարմնացումը: Ավտոմեքենան առանձնանում է մի փոքր ֆուտուրիստիկ դիզայնով, առանց որևէ կոնստրուկտիվ փոփոխության: Ոգեշնված է այնպիսի ուղղություններից, ինչպիսին է street-art-ը և չունի որոշակի օրենքներ և սահմաններ: Երրորդ նախագծի՝ Fast Metal-ի հեղինակն է L&G Enterprises թյունինգ ատելյեյից Թերեզա Կոնտրերասը: Նախագծում օգտագործվել են մուգ երկգույնանի գունավորում՝ վառ կարմիր ակցենտներով: Հաղթող նախագիծը կյանքի կկոչվի Ford-ի ուժերով և իր ամբողջ գեղեցկությամբ կցուցադրվի ամենամյա SEMA թյունինգ շոույում, որը անց է կացվում Լաս Վեգասում: Ցուցադրությունից հետո ավտոմեքենան կվաճառվի առցանց e-bay աճուրդում, իսկ ստացված շահույթը կուղղվի SEMA Memorial Scholarship Fund ֆոնդին, որը ավտոմեքենաների կատարելագործմամբ և թյունինգով զբաղվող ընկերություններին աջակցում է զարգանալ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |