Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 9 » Ֆաբրեգաս. Նրանք ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում
11:14
Ֆաբրեգաս. Նրանք ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում
Ֆաբրեգաս. Նրանք ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատասխանել է քննադատներին:

«Կարծում եմ, այն ֆուտբոլիստները, ովքեր մեր ֆուտբոլն անվանում են ձանձրալի, խաղից ոչինչ չեն հասկանում», - այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայի նորընծա չեմպիոն Սեսկ Ֆաբրեգասը:

«Սա իմ կյանքի լավագույն հանդիպումներից մեկն էր: Մենք երեք կարևորագույն տիտղոսները անընդմեջ հաղթեցինք: Նման արդյունք դեռ ոչ ոք աշխարհում  չէր գրանցել: Եթե ինձ հանդիպումից առաջ ինչ-որ մեկն ասեր, թե  մենք կհաղթենք 4-0 հաշվով, ես ոչ մի դեպքում չէի հավատա: 

 Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա խաղադաշտում ամեն ինչ այդքան հեշտ չէր, որքան թվում էր: Բայց երբ իտալացիները մնացին 10 հոգով, նրանց համար ամեն ինչ ավարտված էր», - «Բարսելոնայի» կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Դիտումներ: 439 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]