12:10 Երաժշտական Nissan Juke Box (+պրոմո-հոլովակ) | |
Վերջին ժամանակներս Nissan ընկերությունը անընդհատ գրավում է հասարակության ուշադրությունը: Այժմ նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել Nissan Juke-ը, ավելի կոնկրետ Juke-ի հատուկ տարբերակը՝ Juke Box-ը: Juke Box-ի ստեղծումը պայմանավորված է Nissan-ի և Ministry of Sound (MoS)-ի համագործակցությամբ: Ministry of Sound-ի մասնագետներն ասում են, որ 18,900 վատտ հզորությամբ աուդիոհամակարգը իր հնարավորության բարձրունքին կարող է ավելի ուժեղ ձայն հանել, քան թռիչքի պատրաստվող ռեակտիվ ինքնաթիռը: Nissan-ը ներկայացրել է պրոմո-հոլովակ, որտեղ երևում է, որ արդեն արտադրվել է 2 Juke Box: Սկզբում նրանք կզվարճացնեն մարդկանց 24 -ժամյա Le-Man մրցարշավում, այնուհետև կմեկնեն եվրոպական տուռերի: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |