Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 7 » Դանիա – Հայաստան՝ 2:1. Ցավալի պարտություն մեկնարկում (Տեսանյութ)
21:58
Դանիա – Հայաստան՝ 2:1. Ցավալի պարտություն մեկնարկում (Տեսանյութ)

 

Դանիա – Հայաստան՝ 2:1. Ցավալի պարտություն մեկնարկում (Տեսանյութ)

Վերջ: Մրցավարը ազդարարեց խաղի ավարտը:

90+2` Չի ստացվում Հայաստանի հավաքականի մոտ եզրափակիչ գրոհ կազմակերպել:

90՝ Մրցավարը երեք րոպե է ավելացրել հանդիպման հիմնական ժամանակին:

88՝ Մարկոս Պիզելին փորձում է ղեկավարել մեր ընտրանու հարձակումները, առայժմ առանց արդյունքի:

84՝ Վերջին փոփոխությունը մեր ընտրանու կազմում: Արտակ Դաշյանը՝ Մանուչարյանի փոխարեն:

82՝ Առայժմ Հայաստանի հավաքականին չի հաջողվում կենտրոնացնել ուժերը:

80՝ ԳՈԼ՝ 2:1, Ձազ եզրից Բենդտների փոխանցումից հետո տուգանային հրապարակում ազատ մնացած Կահլենբերգը գլխի հարվածով գրավեց դարպասը:

 

79՝ Կվիստի հեռանալուց հետո ավագի թեւկապը ստացած Կրոն Դելին հեռահար հարված կատարեց, Բերեզովսկին վստահորեն վերցրեց գնդակը:

78՝ Էրիկեսենը սուր անկյունից փորձեց գրավել Բերեզովսկու դարպասը, հարվածը բարձր ստացեց:

77՝ Ղազարյանը թույլ հարված կատարեց:

75՝ Կվիստը խաղադաշտում տեղը զիջում է Թոմաս Կահլենբերգին:

74՝ Արթուր Եդիգարյանը հեռահար հարված կատարեց, որը բարձր ստացվեց:

72՝ Վիբեն ընկնում է Հայաստանի հավաքականի տուգանային հրապակարում. կանոնների խախտում չկա:

71` Բեռնար Շալանդը Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ է դուրս բերում Մարկոս Պիզելիին:

68՝ Լավ գրոհ էին կազմակերպել մեր ֆուտբոլիստները, սակայն Բոելսենը տապալում է Մանուչարյանին:

66՝ Ռոբերտ Արզումանյանի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Տարոն Ոսկանյանը:

65՝ ԳՈԼ՝ 1:1, Դանիացիների պատասխանը. Պիեր Հյոբերգը հեռահար հարվածով՝ անդրադարձի օգնությամբ, գրավում է դարպասը. Ռոման Բերեզովսկու անձնուրաց ցատկը չփրկեց Հայաստանի հավաքականին:

 

64՝ Մխիթարյաննննննննննննննննննննն, գերազանց գործեց մեր ընտրանու առաջատարը՝ մեն-մենակ դուրս գալով Շմեյխելի դիմաց: Հանրահայտ դարպասապահի որդին մի փոքր արագ դուրս եկավ:

60՝ Հարոյանը վստահ սահանկում է կատարում մեր տուգանային հրապակարում՝ կասեցնելով Վիբեի ընթացքը:

57` Կրկնակի փոփոխություն է կատարում Մորտեն Օլսենը: Կյաերի փոխարեն՝ Յորես Օկորեն, իսկ Շչյոնեի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Լասե Վիբեն:

55՝ Վարազդատ Հարոյանը խլեց եւ կորցրեց գնդակը: Արդյունքում դանիացիները անկյունային հարվածի իրավունք ստացան, որի իրացումից հետո բավականին վտանգավոր իրավիճակ ստացվեց:

51՝ Տանտերերը միանգամից կարող էին հետ բերել կորցրածը: Կրոն Դելին գրավեց դարպասը, սակայն խաղից դուրս վիճակից:

50՝ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 0:1: Հենրիխ Մխիթարյանը հեռահար հրաշալի հարվածով գրավում է Շմեյխելի դարխասը:

 

48` Մխիթարյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում:

46` Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:

Մեկնարկային կազմի ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ: Շուտով կսկսվի երկրորդ խաղակեսը:

Թիմերը գնացին ընդմիջման:

45՝ Ոչ մի րոպե չի ավելացնում առաջին խաղակեսին գլխավոր մրցավար Ալեքսանդրու Տուդորը:

43՝ Առայժմ ոչ մի կերպ մեր ընտրանու մոտ չի ստացվում կառուցողական գրոհներ կազմակերպել:

41՝ Մխիթարյանին երկու անգամ տապալեցին մրցակցի խաղադաշտում, երկրորդ անգամ մրցավարը նշանակեց տուգանային հարված:

37՝ Ռումյան Հովսեփյանը կենտրոնում կորցրեց գնդակը, հաջորդած դրվագում Հյոբերգը հեռահար հարված կատարեց, որը բարձր ստացվեց:

35՝ Առաջին խաղակեսի ամենավտանգավոր հարվածը տուգանային հրապարակի սահմանների մոտից կատարեց Նիկոլայ Բոելսենը: Նրա «կրակոցը» մի փոքր շեղ ստացվեց:

34՝ Խորքից փոխանցում ստանալով՝ Բենդտները փորձեց ներխուժել տուգանային հրապարակ, Արզումանյանը կասեցրեց նրա առաջընթացը:

32՝ Տանտերերի ավագը՝Վիլյամ Կվիստը կասեցրեց մեր ընտրանու հակագրոհը՝ խախտելով կանոնները Մխիթարյանի նկատմամբ:

30՝ Այժմ էլ՝ Ռոբերտ Արզումանյանը հեռահար՝ մոտ 70 մետր հեռավորությունից, փորձեց գրավել Շմեյխելի դարպասը: Հարվածն անհաջող ստացվեց:

28՝ Սիմոն Կյարերի հետ փոխանցումը դարպասապահին բավականին «վտանգավոր» ստացվեց տանտերերի համար:

27՝ Խառնաշփոթ դրություն էր մեր տուգանային հրապարակում. Ռումյան Հովսեփյանը հեռացրեց գնդակը:

26՝ Անկյունային հարվածի իրացումից հետո Անդրեաս Բրյելանդը գլխով հարված կատարեց, որը շեղ ստացվեց:

22՝ Մրցակցի երկար փոխանցումները չեն անցնում: Տրիբունաներից լսվում է հայ երկրպագուների վանկարկումները:

Դանիացիների պաշտպանության առաջատար Դանիել Ագերը, ով վնասվածքի պատճառով բացակայում է խաղադաշտում, հանդիպմանը հետեւում է տրիբունայից:

20՝ Ռումյան Հովսեփյանը, գնդակը հեռացնելով տուգանային հրապարակից, կարող էր ինքնագոլի հեղինակ դառնալ:

17՝ Մխիթարյանը փորձեց դարպասապահի դիմաց մեն-մենակ դուրս բերել Կամո Հովհաննիսյանին. փոխանցումը ուժեղ ստացվեց:

13՝ Նիկլաս Բենդտները ներխուժեց տուգանային հրապարակ, նրան «խանգարեց» Վարազդատ Հարոյանը, եւ գնդակը դուրս եկավ եզրային գծից:

12՝ Մանուչարյանը աջ եզրից գնդակը փոխանցեց կենտրոնական հատված, այս փոխանցումը Գեւորգ Ղազարյանին չէր հասցեագրված, սակայն Ղազարյանը «խլեց» գնդակը եւ վտանգավոր դիրքից չկարողացավ հարված կատարել:

8՝Պիեր Հոյբերգը հեռահար հարվածով փորձեց Ռոման Բերեզովսկու զգոնությունը: Մեր ընտրանու ավագ երկրորդ փորձից որսաց գնդակը:

6՝ Տանտերերը փորձում են մրցավեճի հենց մեկնարից ճնշում գործադրել եւ արագ գոլ խփել, բայց մեր ֆուտբոլիստները վստահ են գործում:

3՝ Դանիայի ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք են ստանում, որի իրացումից հետո Կամո Հովհաննիսյանը հեռացնում է գնդակը:

1՝ Հանդիպումը մեկնարկեց: Խաղը կենտրոնից սկսեցին հայ ֆուտբոլիստները:

Ահա թիմերի մեկնարկային կազմերը՝ գրաֆիկական պատկերով:

19:57 - Հնչում է տանտերերի պետական օրհներգը:

19:55 - Հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:

 

19:54 - Թիմերը դուրս են գալիս խաղադաշտ:

19:51 - «Պարկեն» ստադիոնում այս պահին հնչում է «The White Stripes» խմբի «Seven Nation Army» երգը՝ թմբուկների զարկի ներքո:

19:43 - Ահա այն տրիբունան, որտեղ հավաքվելու են մեր ընտրանու երկրպագուները եւ փորձելու են իրենց աջակցությամբ «խլացնել» 35.000 երկրպագուների:

19:40 - Մրցավեճի մեկնարկից 20 րոպե առաջ:

19:23 - Առայժմ «Պարկեն» մարզադաշտում շատ քիչ երկրպագուներ կան:

——————————————————————————————
Կոպենհագեն (Դանիա), «Պարկեն» մարզադաշտ
Եվրո–2016–ի ընտրական փուլ
Գլխավոր մրցավար՝ Ալեքսանդրու Տուդոր (Ռումինիա)

Դիտումներ: 414 | Ավելացրեց: sipan | Տեգեր: armsport.am | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]