Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Չավի. Կարևորագույն տիտղոսների համար պայքարը դեռ առջևում է
14:22
Չավի. Կարևորագույն տիտղոսների համար պայքարը դեռ առջևում է
Չավի. Կարևորագույն տիտղոսների համար պայքարը դեռ առջևում է Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Ռեալից»՝ Իսպանիայի Սուպերգավաթի համար պայքարում:

«Մենք ամենասկզբում վատ նորություններ ստացանք. չկարողացավ հանդիպմանը մասնակցել Դանի Ալվեշը: Սա արդարացում չէ, ուղղակի որոշ վերադասավորումների արդյունքում մեր խաղն այնքան էլ չէր ստացվում: Այդ ամենի համար թանկ վճարեցինք. Երկու բաց թողած գոլ մեկնարկում:
 

10 հոգով մնալով խաղադաշտում, մենք միևնույն է շարունակում էինք մեր ֆուտբոլը ցուցադրել ու վերահսկում էինք գնդակը:
 

Ինձ մնում է միայն շնորհավորել Մադրիդին: Իսկ մենք պետք է առաջ շարժվենք:
 

Ընդհանուր առմամբ, մենք լավ հանդիպում անցկացրինք: Այո, «Բարսան» պարտվեց այս տիտղոսի համար պայքարում, սակայն առջևում դեռ շատ մրցաշարեր կան», - Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը:

Դիտումներ: 390 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]