Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 20 » Բրյուս Ուիլիսը խաղատանը շահել է 500.000 դոլար
19:42
Բրյուս Ուիլիսը խաղատանը շահել է 500.000 դոլար

Հոլիվուդի ամենավճարվող աստղերից մեկը`ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ Բրյուս Ուիլիսը ծնվել է 1955թ. մարտի 19-ին Արևմտյան Գերմանիայում: Երբ նա 16 տարեկան էր, ծնողները բաժանվում են: Բրյուսը մեծացել է Նյու-Ջերսի նահանգում և սովորել է Մոնքլերի պետական քոլեջում: Այստեղից սկսվում են ապագա դերասանի բացահայտումները. նա գրանցվում է դպրոցի թատերական խմբում և խաղում տարբեր ներկայացումներում. նրան բոլորովին չէր խանգարում իր կակազելու փաստը (ներկայում նա չի կակազում):

Դպրոցում Բրյուսը աշակերտական խորհրդի և դրամատիկական խմբի նախագահն էր: Ընկերները նրան անվանում էին «դպրոցի հոգի»: Ուիլիսին դուր էր գալիս ներկայանալ մեծ լսարանի առջև և ի ցույց դնել իր դերասանական խաղը: Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատում է որպես բեռնատարի վարորդ, մատուցող և բարմեն, իսկ ազատ ժամանակ նվագում էր շրթհարմոն:

Իր դերասանական կարիերան Բրյուսը սկսում է այն ժամանակ, երբ դեռ բարմեն էր: Նա ծանոթանում է մի պրոդյուսերի հետ, ում ֆիլմում բարմենի դերակատար էր պետք: Հավանելով Բրյուսի կերպարն ու խաղը` պրոդյուսերն առաջարկում է նրան դառնալ իր ֆիլմի հերոսը: Հետագայում նա նկարահանվում է այնպիսի ֆիլմերում, որոնք նրան ճանաչում են բերում:  

1987-2000թթ. Ուիլիսն ամուսնացած էր ոչ պակաս հայտնի դերասանուհի Դեմի Մուրի հետ: Նրանք  երեք դուստր ունեն: Զույգը միշտ լավ ընտանիքի օրինակ է ծառայել, և նրանց անսպասելի ամուսնալուծության մասին լուրը ապշեցրեց շատերին: Ոմանք նույնիսկ սկսեցին շշուկներ տարածել, թե զույգը կրկին կամուսնանա, բայց Մուրն անսպասելիորեն ամուսնացավ ավելի երիտասարդ դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Էշթոն Քաթչերի հետ: Առ այսօր էլ Բրյուսն ու Դեմին ընկերական հարաբերություններ ունեն և գործնական առիթներով հաճախ են հանդիպում:

2009 թվականից Բրյուսն ամուսնացած է ամերիկացի ֆոտոմոդել և դերասանուհի Էմմա Հեմմինգի հետ, ով իրենից փոքր է 23 տարի: 2012-ին ծնվում է նրանց դուստրը` Մեյբլ Ռեյը:

Բրյուսը սիրում է հաճախել խաղատներ: Նույնիսկ շահել է 500.000 դոլար, մեկ ուրիշ անգամ պարտվել` 117.000 դոլար:

Դիտումներ: 429 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]