21:33 Բրեինդ ընկերության կողմից մշակված ՀՀ դրոշի նախագիծ-առաջարկ | |
Տարբերակման անհրաժեշտություն Ստորև ներկայացված են այն դրոշները, որոնք նման են, թե՛ իրենց գունային երանգներով և թե՛ իրենց բովանդակությամբ: Ընդ որում կապույտն ու կարմիրը բոլոր դրոշներում խորհրդանշում են գրեթե միևնույն գաղափարը: Գույները և խորհրդանիշը Ծիրանագույնը խորհրդանշում է հային բնորոշ աշխատասիրությունը, որը բերքատվության, նոր արժեքի ստեղծման և պետության առաջընթացի հիմքն է: Մանուշակագույնը խորհրդանշում է Արտաշեսյանների թագավորական Հայաստանի դրոշը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզորագույն պետություններից մեկը, իսկ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Սպիտակ խաչը խորհրդանշում է Արցախյան պատերազմում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրման ռազմական գործողություններն ու վերջնական հաղթանակի ամրագրումը: Ընդ որում ռազմական գործողությունների ընթացքում սպիտակ խաչը պատկերված էր, թե զինվորների թիկունքին և թե ռազմական տեխնիկայի վրա, որն իր մեջ մեծ խորհուրդ էր պարունակում: Դրոշի անկյունային հատվածի խաչը խորհրդանշում է Հայաստանի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ քրիստոնեության ընդունումը: Նոր կրոն ընդունելով` Հայաստանը ստեղծեց իր յուրահատուկ քրիստոնեական կենսակերպը և դարձավ առաջին պետականորեն քրիստոնեությունը Ճանաչած երկիրն աշխարհում: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Հայաստանի հանրապետության նոր դրոշի լայնության և երկարության հարաբերակցության սույն չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը: Հստակ դիրքավորման բացակայություն և ճանաչելիության բարդություն Այն երկրները, որոնք եռագույնի փոխարեն օգտագործում են պատկերներ, առավել տպավորիչ են և տարբերակման համար բավականաչափ պարզ են: Օրինակ` Ճապոնիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան և արդեն կարող ենք նշել` Վրաստանը: Հստակ դիրքավորում ունենալու համար հարկավոր են հստակ գաղափարներ, իսկ հաղթանակները, խաղաղ երկինքը և արարչական տաղանդն իրենց առանձնահատկություններով հատուկ են գրեթե բոլոր ազգերին: Կիրառությունը նորաձևության մեջ Գունային անհամատեղելիություն Դիտարկումները ցույց են տալիս, որ կարմիր, կապույտ, կանաչ և նարնջագույն գույները շատ հաճախ զուգորդվում են հարավամերիկյան կամ աֆրիկյան հետամնաց երկրների հետ և էապես տարբերվում են զարգացած երկրների գունային կարծրատիպերից: Բացի այդ ՀՀ Ֆուտբոլի հավաքականի մարզահագուստի ձևափոխված տարբերակում այլևս եռագույնը նախկինի պես չի օգտագործվում: Դրոշը որպես վեբ-նշան
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |